Օգոստոսի 15-ից Վրաստանում սկսվել է մինչև 17 տարեկանը ներառյալ երեխաներին տրվելիք 200 լարիի օգնության համար գրանցումը:
Այս օրերին բազմաթիվ ծնողների կողմից հարցեր են առաջանում, թե Վրաստանի կառավարությունը ինչ որոշում է կայացրել այն երեխաների վերաբերյալ, ովքեր Վրաստանի քաղաքացիներ չեն, սակայն ապրում են Վրաստանում և սովորում տեղի հանրային դպրոցներում:
Կառավարությունից «Ալիք Մեդիային» հայտնեցին, որ նշված օգնությունը միայն Վրաստանի քաղաքացիների համար է, իսկ այլ երկրի քաղաքացիների վերաբերյալ հնարավոր բացառությունների մասին տեղեկություն հնարավոր է ստանալ Առողջապահության նախարարության՝ 1505 թեժ գիծ զանգահարելով: Առողջապահության նախարարության թեժ գիծը, սակայն, չի պատասխանում մեր հեռախոսազանգերին:
Հիշեցնենք՝ օգոստոսի 6-ի Վրաստանի կառավարության որոշմամբ՝ մինչև 17 տարեկանը ներառյալ Վրաստանի քաղաքացիները պետությունից կստանան 200 լարիի միանվագ օգնություն:aliq.ge