Միջազգային կանոնավոր ավիաչվերթների իրականացման սահմանափակումը երկարաձգվել է և գործում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ: Այս մասին նշված է քաղաքացիական ավիացիայի գործակալության տեղեկության մեջ:
Նրանց փոխանցմամբ, միջազգային կանոնավոր ավիաչվերթների իրականացման սահմանափակումը չի վերաբերում Թբիլիսիի և Մյունհենի (Գերմանիա), Փարիզի (Ֆրանսիա) և Ռիգայի (Լատվիա) օդանավակայանների միջև չվերթներին:
«Եթե Վրաստանում և վերոնշյալ երկրներում չսրվի համաճարակային վիճակը, ապա «Lufthansa», «AirFrance» և «airBaltic» ավիաընկերությունները չվերթները կկատարեն սահմանված չվացուցակով:
Այլ ուղղությամբ կանոնավոր չվերթների աստիճանաբար վերականգնման մասին որոշումը կկայացվի համաճարակային վիճակից ելնելով»,- հայտարարում են գործակալությունում:
1tv.ge