«Ռոնդելի» հիմնադրամի մրցույթում հաղթեց նաեւ Գոհար Աղջոյանը

«Ռոնդելի» հիմնադրամի մրցույթում հաղթեց նաեւ Գոհար Աղջոյանը

Օրերս, Վրացական ռազմավարության և միջազգային հարաբերությունների հետազոտական ​​հիմնադրամը, որին այլ կերպ անվանում են՝ «Ռոնդելի հիմնադրամ» հայտարարել էր վարձատրվող եռամսյա պրակտիկայի մրցույթ հատուկ Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչների համար:

Մրցույթը բաղկացած էր երկու փուլից ու մրցույթում Նինոծմինդայի շրջանից էլ ունեցանք հաղթողներ: Հաղթողներից մեկը՝ Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողուհի՝ Գոհար Աղջոյանն է, ով 3 ամսվա ընթացքում ստանալու է Ռոնդելյան հիմնադրամի կրթաթոշակ ու պրակտիկա է անցնելու քաղաքացիական կուսակցություններից մեկում: Նրա խոսքերով, այս ծրագիրը մեծ հնարավորություն է ընձեռում էթնիկ փոքրամասնություններին, որպեսզի բարձրանա նրանց քաղաքական և սոցիալական ներգրավվածությունը, կարողանան վարել առողջ քաղաքական բանավեճեր, ձեռք բերեն տեղեկություն քաղաքական կյանքի մասին, մասնակցեն երկրի համար կարևոր իրադարձություններին, իրենց ստացած գիտելիքն ու փորձը կիսեն նաև իրենց ծննդավայրի հասարակության հետ, ինչի արդյունքում տեղի կունենա տեղեկացվածության մակարդակի բարձրացում և լավ կառավարման սկզբունքների ներդրում:

Ծրագիրը շարունակական է լինելու, այդ իսկ պատճառով, Գոհարը կոչ է անում բոլորին, որ ապագայում իրենք էլ մասնակցեն հետևյալ մրցույթին: Նշենք նաև, որ այս հինմադրամը ստեղծվել է 1998թ. միջազգային հարաբերությունների վաստակավոր մասնագետ, քաղաքական գործիչ, դասախոս Ալ. Ռոնդելի կողմից և այն նպատակաուղղված է հետազոտությունների և վերլուծությունների միջոցով նպաստել Վրաստանում հասարակական քաղաքականության որոշումների կայացման կատարելագործմանը: