Արդեն մի քանի օր է Նինոծմինդայում լուրեր են պտտվում, որ քաղաքապետարանում աշխատանքից ազատվել են մի քանի աշխատակից : Պարզելու համար, թե որ պաշտոնյաներն են «լքել» իրենց գործերը, մենք կապվեցինք քաղաքապետարանի հետ:
Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը մեկնաբանեց քաղաքապետարանում կադրային փոփոխությունները: Ըստ քաղաքապետի, յոթ պաշտոնատար անձինք ազատվել են իրենց դիմումի հիման վրա: Դեռևս աշխատանքից ազատման հրաման չկա: Երկու օրից պաշտոնապես կստորագրվի պաշտոնաթողության մասին դիմումը:
Իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվեցին հետևյալ աշխատակիցները.
Քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, սպորտի, կրթության և զբոսաշրջության վարչության պետ Ժորա Սնխչյանը.
Սոցիալական ծառայության ղեկավար Արագեղեցիկ Սանոսյանը.
Մշակույթի, կրթության և հուշարձանների մշակույթի վարչության պետ Լաուրա Վարժապետյանը.
Կոմունալ ծառայության տնօրեն Մելս Մնացականյանը.
Քաղաքապետարանի վերահսկողության ծառայության մասնագետ, Սայաթ Գյուլասյանը.
Քաղաքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի մասնագետ Անդրանիկ Թևանյանը:
Դիմում է գրել նաև «Արշալույս» տարածաշրջանային թերթի գլխավոր խմբագիր Մանուկ Կարախանյանը:
Գյուղերում քաղաքապետարանի 10 ներկայացուցիչների համար աշխատանքային պայմանագիրն արդեն ավարտվել է: Այժմ վերականգնվում է աշխատանքային նոր պայմանագիրը, ում հետ պայմանագիրը կշարունակվի և ում հետ այն կդադարեցվի, դեռ անհայտ է: Քաղաքապետարանը աշխատում է այդ ուղղությամբ:
Ինչ վերաբերում է գյուղերի մասնագետներին, քաղաքապետը պատասխանեց, որ, բնականաբար, փոփոխություններ կլինեն, կան մարդիկ, ովքեր քաղաքում են ապրում, բայց աշխատում են գյուղերում : Այս մարդիկ, բնականաբար, չեն աշխատի բնակիչների խնդրանքով: Բնակիչները պահանջում են, որ գյուղը ներկայացնող մասնագետները լինեն գյուղերից: Նաև որոշ գյուղերում ընդհանրապես մասնագետներ չկան, անհրաժեշտ է, որ բոլոր գյուղերում լինեն գյուղական ներկայացուցիչներ: