Նախկինում NOR ռադիոն խոսել էր այն մասին, որ Հեշտիան ունի տարածքներ որոնք չեն գտնվում ոչ մեկի սեփականության տակ, (պատկանում են պետությանը) բայց դրանցից օգտվում էին միայն մի քանի հոգի, դրա համար բնակիչները փորձում էին այդ հողերը հավասար բաժանել, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա օգտվել: Հուլիսի 27 -ին Հեշտիայի բնակիչները միասնական բարձրացել էին հնձելու այդ տարածքները:
Հեշտիայի երիտասարդները միասնական հնձելով վերոնշյալ տարծքները պատրաստեցին 75 – 80 հակ եւ օգոստոսի 17 -ին օգնեցին գյուղի 5 ընտանիքի` յուրաքանչյուրին բաժանելով 15 հակ:
Սերգեյ Մարիկյանը մեզ հետ զրույցում պատմեց. «Բարեգործության մտահաղացումը պատկանում է Հեշտիայի ողջ երիտասարդությանը: 75 -80 հակը, որը համատեղ աշխատանքից հետո հասցրեցինք գյուղամեջ, որոշեցինք բաժանել մեր գյուղի այն ընտանիքներին, որոնք հնարավորություն չունեն դուրս գալ տանից հունձ անել, բազմազավակ ընտանիքներին որոնց ընտանիքներում բացակայում են հայրերը»:
Մարիկյանի հետ մեր զրույցը ստորեւ.
Օգնություն ստացողներից Գոհար Մկոյանը իր հերթին շնորհակալություն հայտնեց գյուղի բոլոր երիտասրադներից, որ դժվարին կացության մեջ կանգնած են իրենց կողքին:
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.