Ռուսաստանը սկսում է Վերին Լարսի անցակետի վերակառուցումը

Ռուսաստանը սկսում է Վերին Լարսի անցակետի վերակառուցումը

Վրաստանի հետ սահմանին Վերին Լարսի անցակետի վերակառուցումը կավարտվի մինչև 2023 թվականը։ Այն իրականացվում է «Միջազգային համագործակցության և արտահանման ազգային ծրագրի» շրջանակներում:

Նախատեսված ներդրումը գրեթե 2 միլիարդ ռուբլի է, որը կհատկացվի անցակետի արդիականացման համար:

Վերին Լարսի անցակետի վերակառուցման ուղղությամբ աշխատանքները նախագծային և նախահաշվային փաստաթղթերի ուսումնասիրության փուլում են և պետք է ավարտվեն սեպտեմբերին: Շինմոնտաժային աշխատանքները նախատեսվում է սկսել 2021 թվականին:

1in.am