Նինոծմինդայի նոր տեղադրված ջրի պոմպը ծառայեց 10 րոպե

Նինոծմինդայի նոր տեղադրված ջրի պոմպը ծառայեց 10 րոպե

Նախկինում NOR ռադիոն խոսել էր այն մասին, որ Նինոծմինդան ունի խմելու ջրի խնդիր: Նինոծմինդայի գրեթե բոլոր փողոցների բնակիչները բողոքում են, որ խմելու ջուր չունեն:

Այդ խնդիրը լուծելու համար հին ջրամղիչ պոմպը որը գտնվում է Հեշտիա գյուղում պետք է փոխարինվեր նորով: Սակայն, պոմպակայանի աշխատակից Կամո Մկոյանի խոսքով՝ նոր պոմպը տեղադրելուց եւ էլեկտրականությանը միացնելուց հետո այն աշխատել է 10 րոպե որից հետո շարքից դուրս է եկել: Հիմա բնակիչներին ջուր մատակարարվում է հին ջրամղիչ պոմպով որը նույնպես վթարային է, մինչեւ շարքից դուրս եկած պոմպը կվերանորոգվի:

Մենք հեռախոսազրույց ունեցանք Վրաստանի Միավորված ջրամատակարարման Նինոծմինդայի բաժնի ղեկավար Արզուն Գորոյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց.«Շարժիչը անորակ էին արտադրել դրա համար էլ շարքից դուրս եկավ, հիմա ուղարկել ենք Զեստաֆոն քաղաքի արտադրամաս վերանորոգման համար: Քանի որ շարժիչն ուներ երաշխիք ուստի պատասխանատվությունը մնաց արտադրամասի վրա: Հույսով եմ, որ 10 օրվա ընթացքում կվերանորոգեն, որից հետո կբերենք ու կտեղադրենք:

Մանրամասն լսեք աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Նոր տեղադրված ջրի պոմպը ծառայեց 10 րոպե. Նինոծմինդա
Ներակայումս գործող վթարային ջրամղիչ պոմպը
Նոր տեղադրված ջրի պոմպը, որը 10 րոպե աշխատելուց հետո շարքից դուրս է եկել

Թեմատիկ՝