Այսօր, ժամը 21:00-ին, ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպման՝ Թբիլիսիի «Դինամոյի» և ալբանական «Տիրանայի» միջև ուղիղ հեռարձակումը ներկայացնելու է Վրաստանի առաջին ալիքը:
Հիշեցնենք, որ «Դինամոյի» և «Տիրանայի» միջև հանդիպումը անց է կացվելու առանց հանդիսատեսի, հետևաբար, հանդիպման հանդեպ երկրպագուների հետաքրքրությունը շատ մեծ է:
Թբիլիսիի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Կախա Չխեթիանի. «Թիմում մարտական տրամադրություն է: Ես չեմ սիրում խոսել շանսերի մասին: Մենք հանդիպելու ենք լավ թիմի, սակայն ունենք հաղթանակի հույս: Ինչպես գիտեք փուլը բաղկացած է միայն մեկ հանդիպումից, և մենք խաղալու ենք տանը, ինչը մեզ տալիս է փոքր առավելություն:
«Տիրանայի» գլխավոր մարզիչ Էմանուել Էգբո. «Ես չեմ խոսի թիմի դրական և բացասական կողմերի մասին, բայց մենք գիտենք, որ մրցակիցը խաղում է շատ ագրեսիվ ֆուտբոլ, և մենք պատրաստ ենք դրան, շանսերը կգնահատեի՝ 50/50 վրա»: 1tv.ge