
Կուրսկի մերձակայքում գտնվող Գորշեչնի քաղաքում աղիքի վիրահատությունից հետո «մահացած» տարեց կնոջն ուղարկել են դիահերձարան: Հաջորդ առավոտյան դիահերձարանի աշխատակիցները կնոջը գտել են գիտակից վիճակում: Այդ մասին հայտնել է «Կուրսկիե Իզվեստիա» թերթը:
«Աղիքի վրա հայտնաբերել էին չարորակ ուռուցք և մետաստազներ: Աղիների աշխատանքը վերականգնել էին, սակայն վիրահատությունից հետո կինը կլինիկական մահ էր տարել … այդ պատճառով նրան ուղարկել էին դիահերձարան»,- հրատարակչությանը պատմել էին հիվանդանոցի աշխատակիցները:
Հիվանդանոցում միջադեպը մեկնաբանել էին սարքավորումների ժամկետանց լինելու և բժշկի երիտասարդ լինելու հանգամանքով: