Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը սկսել է համակարգիչներ բաշխել առաջին դասարանցիներին:
Նինոծմինդայի մունիցիպալիտետում 2020-2021 ուսումնական տարում 335 առաջին դասարանցիներ կստանան ACER ապրանքանիշի նոր նոթբուքեր: Այս պահին Նինոծմինդայից Վրաստանի կրթության և գիտության նախարարության տվյալների բազայում գրանցված են թվով 335 առաջին դասարանցիներ: Եթե ավելանա երեխաների թիվը, ապա նրանց նույնպես կտրվեն նոթբուքեր:
Անցյալ տարվա համեմատ Նինոծմինդայի մունիցիպալիտետում առաջին դասարանցիների թիվը նվազել է: Անցյալ տարի գրանցվել է 350 առաջին դասարանցի:
«Իմ առաջին համակարգիչը» ծրագիրը, որի միջոցով բոլոր առաջին դասարանցիները համակարգիչներ են ստանում, սկսվել է 2011 թվականին։