《Այսօրվա դրությամբ չվերթները կմնան այն ռեժիմում, ինչպես կան》,- այսպես է պատասխանել առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն լրագրողների հարցին, նախատեսվում է թե ոչ վերականգնել չվերթները:
Նրա խոսքով, կառավարությունը որոշում կկայացնի այն բանից ելնելով, թե ինչպիսին կլինի կորոնավիրուսի տարածումը սեպտեմբերին:
«Սա գլոբալ խնդիր է և գիտեք, որ մեզ համար կարևոր է այն վիճակագրությունը, թե որ երկրում ինչպես է զարգանում կորոնավիրուսի տարածումը: Այս առնչությամբ որոշումները կկայացնենք միջազգային գործընկերների հետ միասին: Այսօրվա դրությամբ չվերթները կմնան այն ռեժիմում, ինչպես կան»,- հայտարարել է Տիկարաձեն: