Սուրբ Նինոյի հետքերով. ուխտագնացները հյուրընկալվեցին Հեշտիայում

Սուրբ Նինոյի հետքերով.  ուխտագնացները հյուրընկալվեցին Հեշտիայում

Հուլիսի 19 -ի երեկոյան ուխտագնացները ովքեր քայլում էին Սուրբ Նինոյի ճանապարհով՝ հյուրընկալվեցին Հեշտիա գյուղում:

Հեշտիայի մանկական եւ երիտասարդական կենտրոնի համակարգող Նանա Անտոնյանը մեզ հետ զրույցում նշեց. «Կենտրոնում ընդունեցինք մեր հյուրերին ովքեր ժամանել էին Թբիլիսիից՝ ոտքով: Ուխտագնացները ազգությամբ վրացի էին և որոշել են Սուրբ Նինոյի անցած ճանապարհով հասնել մինչեւ Թբիլիսի, մեկտեղ այցելելով եւ գիշերելով հայկական համայնքներում: Երեկոյան կենտորնի դիմաց վառվեց խարույկ, հայկական եւ վրացական երաժշտության ներքո պարեցին եւ ուրախացան մեր երեխաները: Որից հետո մեր կենտրոնի կամավորները իրենց վրա վերցրեցին հյուրերի գիշերելու պայմանները եւ տարան իրենց տները: Այսօր առավոտյան տեղի ունեցավ սուրբ պատարագ, որը մատուցվեց հայերեն եւ վրացերեն լեզուներով: Որից հետո մեր ուխտավորները կճաշեն եւ կշարունակեն իրենց ճանապարհը»:

Մանրամասն լսեք աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Սուրբ Նինոյի հետքերով. ուղտագնացները հյուրնկալվեցին Հեշտիայում