Դիտահորերի չլուծված խնդիրը

Դիտահորերի չլուծված խնդիրը

NOR ռադիոն բազմիցս հայտնել է, որ Նինոծմինդայի քաղաքի փողոցների կոյուղաջրերի դիտահորերը փլուզվել և շարքից դուրս են եկել, ինչը դժգոհություն է առաջացնում բնակիչների մոտ:

Փլուզված դիտահորերը կարելի է նկատել ինչպես ավելի վաղ ասֆալտապատված փողոցներում , այնպես էլ այն փողոցներում, որտեղ այս տարի է իրականացվել ասֆալտապատում:

Ըստ Արզուն Գորոյանի, այն փողոցներում, որտեղ այս տարի է ասֆալտապատումը իրականացվել, դիտահորերը ճանապարհաշինարարական կազմակերպության կողմից են փլուզվել: Եվ դրանք փոխելու կամ նորոգելու պատասխանատվությունը նրանց վրա է ընկնում: Ինչ վերաբերում է մնացածին, ապա օրերս կտրամադրվի 7 նոր դիտահորեր, որպեսզի փոխվեն առավել անհրաժեշտները: