Օգոստոսի 21-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի պետական գնումների ծառայությունը հայտարարեց մրցույթ ՝ Նինոծմինդա քաղաքում բնակելի շենքերի բարեկարգման համար:
Մրցույթի ընդհանուր գումարը կազմում է 35127 լարի: Դռներ
` 19 610 լարի, առանց ԱԱՀ, տանիք 14 287 լարի
առանց ԱԱՀ, Օդափոխում – 1 230 լարի՝ առանց ԱԱՀ-ի:
Նախագծով նախատեսվում է Նինոծմինդա քաղաքում բնակելի շենքերի դռները փոխարինել մետաղյա դռներով՝ Հովսեփյան թիվ 18, Ազատության թիվ 10, թիվ 12, 56, եւ 58 հասցեներում: Ընդհանուր առմամբ կփոխարինվեն 11 դռներ:
Նախատեսված է նաև պատուհանների փոխարինում:
Ծրագիրը նախատեսում է նաև երկու բնակելի շենքերում օդափոխության համակարգի տեղադրում:
Նշենք, որ Նինոծմինդա քաղաքի բնակելի շենքերից մեկում նախատեսվում է տանիքի վերանորոգում: