Հենզել Մկոյանի եղբոր մեքենան պայթեցնելու փաստով սկսվել է հետաքննություն

Հենզել Մկոյանի եղբոր մեքենան պայթեցնելու փաստով սկսվել է հետաքննություն

Ախալքալաքում փորձել են պայթեցնել պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր ավտոմեքենան: Տեղեկությունն այս մասին «Ֆեյսբուքում» տարածում է անձամբ պատգամավորը:

Գոյություն ունեցող տեղեկությամբ, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Վրաստանի Առաջին ալիքին ՆԳՆ-ից հայտնել են, որ փաստով հետաքննություն է սկսվել պայթուցիկ կամ կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող սարքավորումը փոխադրելու, տեղադրելու, կրակելու, պայթեցնելու կամ այլ գործողություն իրականացնելու՝ սպանության, մարմնական ծանր վնասվածք հասցնելու նպատակով: 1tv.ge