Գախարիան նշել է Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության վերսկսման պայմանը

Գախարիան նշել է Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության վերսկսման պայմանը

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ Ռուսաստանի հետ մշտական ուղիղ չվերթների վերսկսումը կախված է ռուսական կողմից:

Լրագրողները հետաքրքրվել են, ինչից է կախված Ռուսաստանի հետ չվերթների վերականգնումը, որին ի պատասխան վարչապետը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ չվերթները Վրաստանը չէ, որ դադարեցրել է:

Ավելի վաղ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել, որ մոտ ապագայում երկու երկրների միջև չվերթները կվերականգնվեն։

«Վրաստանը չի դադարեցրել թռիչքները դեպի Ռուսաստան: Թռիչքների վերսկսումը Ռուսաստանի հետ կախված է Ռուսաստանի Դաշնությունից », – ասել է վարչապետը ՝ մեկնաբանելով Լավրովի հայտարարությունը:

Գախարիան հավելել է, որ համաճարակաբանական իրավիճակը ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Վրաստանում, նույնպես կարևոր դեր է խաղում օդային հաղորդակցության վերսկսման հարցում: