
Վրաստանում սգո օր է։ Օգոստոսի 25֊ը Վրաստանում սգո օր է հայտարարվել, Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերի հիշատակը հավերժացնելու նպատակով։
Օգոստոսի 25֊ը սգո օր հայտարարելու մասին հրամանագիրը Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ստորագրել է երեկ։
Սգո օրվա կապակցությամբ Վրաստանի ողջ տարածքով վարչական շենքերից իջեցվել են դրոշները։
Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 17 և ծանր վիրավորվել երեք մարդ։ Վթարը տեղի է ունեցել Բիսո գյուղի մոտ։ Ուղևորատար միկրոավտոբուսը ընկել է 80 մետր բարձրությունից։