
Նինոծմինդայի քաղաքապետարանի հանրային գնումների ծառայությունը հայտարարեց մրցույթ ՝ Նինոծմինդա քաղաքի Նորաշեն թաղամասի մանկական խաղահրապարակը պարսպապատելու համար:
Այս աշխատանքների համար տրամադրվել է 9840 լարի: Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին:
Հիշեցնենք, որ Նինոծմինդա քաղաքի Նորաշեն թաղամասի մանկական խաղահրապարակը կառուցվել էր 2018 թ.-ին, սակայն տարածքը չցանկապատվելու պատճառով, ընտանի կենդանիների համար վերածվել է արոտավայրի և կենդանիները խաղահրապարակին վնաս են հասցնում:
Այս խնդրի մասին «Nor »ռադիոն հաղորդել էր դեռ ապրիլին: