200 լարի օգնության փոխանցումը կսկսվի սեպտեմբերի մեկից

200 լարի օգնության փոխանցումը կսկսվի սեպտեմբերի մեկից

Մինչև 17 տարեկանը ներառյալ երեխաների համար հատկացված 200 լարի օգնության փոխանցումը կսկսվի սեպտեմբերի մեկից:

Բանկային պարտք ունեցող անձանցից չի գանձվի նշված գումարը,- համապատասխան համաձայնությունը կայացել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և կոմերցիոն բանկի ղեկավարների հանդիպմանը, որը անցկացվել է կառավարության վարչությունում:

Ըստ համաձայնության, եթե բաժանորդը բանկի նկատմամբ ունի վարկային պարտականություն, այն վճարելու համար, բանկը կոնկրետ նշված սոցիալական օգնությանը չի դիմի: Այս հարցի վերաբերյալ բանկերն արդեն սկսել են աշխատել համապատասխան գործողությունների մակարդակով:

Հանդիպմանը մասնակցել են ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին, տնտեսական հարցերով վարչապետի խորհրդական Բեքա Լիլուաշվիլին, «Լիբերթի բանկի» գլխավոր տնօրեն Վասիլ Խոդելին, «Սաքարթվելոս բանկի» գլխավոր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեն և «Թիբիսի բանկի» գլխավոր տնօրեն Վախտանգ Բուցխրիկիձեն:

Երեխաների համար միանվագ 200 լարի օգնություն ստանալու համար ծնողը պետք է գրանցվի «daxmareba.moh.gov.ge» կայքէջում: Այսօրվա դրությամբ գրանցված է 742 000 երեխա և 442 000 ծնող: Գրանցումը կշարունակվի մինչև 2020 թվականի դեկտեմբերի մեկը: