Օգոստոսի 26-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 7 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1436 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 5 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1150 մարդ: Վարակից երկրում մահացել է 19 մարդ:
Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 6018 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 249 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով: aliq.ge