Թբիլիսիում, Օրթաճալ-ՀԷԿ-ի հարակից տարածքում փրկարարները հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտարարել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, տղամարդուն սկսեցին որոնել ժամեր առաջ ականատեսների կողմից իրականացված զանգից հետո:
Նրանց փոխանցմամբ, ականատեսը հայտարարում էր, որ տղամարդը Օրթաճալ-ՀԷԿ-ի հարակից տարածքում նետվել է Քուռ գետը:
Տեղում աշխատում էին սուզորդներ և փրկարարներ: 1tv.ge