Օգոստոսի 25-ին Սաթխա գյուղի բնակիչները խմելու ջրի բողոքով կրկին դիմել էին Նինոծմինդայի քաղաքապետարան:
Խնդիրն այն էր, որ այս գյուղի բնակիչների մի մասը խմելու ջուր չունի: Եվ այս առումով բնակիչների շրջանում դժգոհություն է առաջանում:
Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի և Սաթխա գյուղի նորանշանակ գյուղապետ Անդրանիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը գյուղացիները առաջարկել են իշխանությանը նոր աղբյուր միացնեն հին ջրագծին , որը կառուցվել է մի քանի տարի առաջ: Ըստ Սաթխացիների, նոր աղբյուրը կապելու համար անհրաժեշտ է ացկացնել 150-200 մետր նոր ջրագիծ:
Քաղաքապետը և գյուղապետը խոստացել են հնարավորինս արագ լուծել այդ խնդիրը և ուղարկել մասնագետ ՝ տեղում իրավիճակը ուսումնասիրելու համար:
Հիշեցնենք, որ առաջին անգամ Սաթխա գյուղի բնակիչները խմելու ջրի բացակայության բողոքով քաղաքապետարան էին դիմել հունիսի 15-ին:
Լրացուցիչ մանրամասները մեր աուդիո նյութում: