Եվրամիությունը հատկացնում է 80 000 եվրո, որի միջոցով «Կարմիր խաչը» հյուսիս-արևմտյան Վրաստանում ջրհեղեղների հետևանքով տուժածներին կօգնի հիմնական կարիքները հոգալու գործում,- այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը:
Մարդասիրական օգնությունից կօգտվի 3170 մարդ, որոնց տները հեղեղվել են 2020 թվականի հուլիսին և ով ջրհեղեղի պատճառով կորցրել է բերքը:
«2020 թվականի հուլիսի 29-ի դրությամբ, հորդառատ անձրևները վնասել է Վրաստանի մի քանի շրջան, այդ թվում՝ Ռաճա-Լեչխումին, Քվեմո Սվանեթին, Գուրիան, Իմերեթին և Կախեթին: Մի քանի գյուղ մնում է ինքնամեկուսացված այն բանից հետո, երբ ջրհեղեղները ոչնչացրեցին գետի ափերի պատնեշները, ճանապարհները և կամուրջները: Անձրևները մեծ վնասել են վարելահողերը, պտղատու ծառները, որը տուժած ընտանիքների եկամտի հիմնական աղբյուրն էր: Հարավային Կովկասին բնորոշ են բնական աղետներ և վտանգներ: Մի քանի տարվա ընթացքում, Եվրամիությունը աջակցում է աղետների ռիսկի նվազեցմանը»,- ասվում է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության տեղեկության մեջ: 1tv.ge