
Կենսաթոշակները բաժանվելու են ամեն ամսվա մեկից մինչև 14-ը, համապատասխան ժամանակացույցով,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է կառավարության նիստում:
«Ծերերը գտնվում են բարձր ռիսկի խմբում, ուստի բանկային ոլորտի հետ որոշել ենք, որ կենսաթոշակների բաժանումը կսկսվի ամեն ամսվա մեկից և կտևի մինչև 14-ը, համապատասխան ժամանակացույցի համաձայն: Դա կապահովի բանկը և ոչ մի տեխնիկական խնդիրներ չեն լինի: Հետևաբար, հիմնական արդյունքը շարժունակության նվազեցումն է, որ մեր կենսաթոշակառուները չկանգնեն հերթերում, քանզի նրանք գտնվում են ռիսկային խմբում»,- ասել է Գախարիան: