Օգոստոսի 27-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյում տեղի է ունեցել հերթական նիստ, որտեղ քննարկվել են չորս հարցեր:
Առաջին հարցը վերաբերում էր քաղաքապետարանի 2020 թվականի բյուջեի վեցամսյա հաշվետվության հաստատմանը:
Երկրորդ հարցը վերաբերում էր 2020 թվականի բյուջեի մասնակի փոփոխությանը: Մասնավորապես, Նինոծմինդայի քաղաքապետարանի բյուջեի եկամուտների մասի ավելացումը 100 լարիով Վրաստանի Կառավարության 2020 թվականի օգոստոսի 19-ի N 1578 հրամանի հիման վրա
Վրաստանի մունիցիպալիտետներում իրականացվող ծրագրերի հիմնադրամից քաղաքային միջոցների հատկացմանը: Բյուջեի ծախսային կողմի ավելացում Նինոծմինդայի համայնքապետարանի դպրոցների վերականգնման համար փորձագիտական ծառայություններ
69,000 լարի:
Երրորդ հարցը վերաբերում էր քաղաքապետարանին պատկանող 4 քմ և 3 քմ մակերեսով տարածքը ժամանակավոր օգտագործման համար Լիբերտի բանկին և Մագտի ընկերության հանձնելուն:
Չորրորդ հարցը վերաբերում էր Պուշկին և Հովսեփյան փողոցներում երկու գովազդային վահանակների վարձակալության ձևով ժամանակավոր օգտագործման հանձնել Սիմոն Մոսոյանին, որոնք նույնպես պատկանում են քաղաքապետարանին:
Այս հարցերը հավանության են արժանացել Սակրեբուլի պատգամավորների կողմից: Դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր:
Մանրամասները ձայնագրությունում: