Օգոստոսի 27-ին Մ.Խանչալի գյուղում այրվել է գյուղի բնակիչ Կոնդյան Վոլոդյաին պատկանող 445 հակ քանակությամբ խոտի դեզը:
Սեփականատիրոջ խոսքով ՝ հրդեհը բռնկվել է օրվա ընթացքում ՝ այրվել է մոտ 9 տոննա խոտ: Հիմա մենք չգիտենք, ինչ անենք: Այս տարի խոտի գինը շատ թանկ է, մեկ հակը մինչև 8 լարի, որտեղից այդքան գումար: Ամբողջ ամռան ընթացքում հնձում էինք և պատրաստվում ձմռանը և հիմա միանգամից ամբողջն այրվեց: Կովերի վաճառքի գինը նույնպես շատ ցածր է:
Մ. Խանչալի գյուղի բնակչի խոսքով ՝ այս տարի խոտը շատ սակավ է, գրեթե բոլորն էլ խոտ են գնել, ուստի ոչ ոք չի կարող օգնել: Նախկինում, նման դեպքերում, ամբողջ գյուղին օգնում էր, բայց այս տարի բոլորը գնել են ինչպես օգնեն:
Հրդեհի պատճառը երեխաների կողմից կրակի հետ անզգույշ վերաբերմունքն է եղել:
Հրշեջներն ու համագյուղացիները միասին հանգցրրել են հրդեհը: