Վրասատնի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում խոսել է իր ապագա ծրագրերի, Վրաստան վերադառնալու մասին: Նշել է նաև, որ վերջին 7 տարիներն իրեն հնարավորություն են տվել մտածել և վերագնահատել շատ հարցեր:
«Աստված գիտի, ես լավագույնն էի ցանկանում իմ ժողովրդին: Ես ուզում էի, որ իմ ժողովուրդը ավելի լավ, ավելի հարուստ ապրի, և այսքան տարի անց իմ կողմից թույլ տրված սխալների համար, այն գործերի համար, որոնք մինչև վերջ չեմ կատարել, ուզում եմ բոլորից հրապարակայնորեն ներողություն խնդրել», – ասել է Սաակաշվիլին:
Նա նշել է՝ այժմ ավելի լավ գիտի, թե ինչպես ավելի լավ ծառայել իր երկրին և խուսափել խնդիրներից: