Պատահարը տեղի է ունեցել Բորջոմիում, Զանավի-Կորտանեթի ավտոճանապարհային հատվածում: Առկա տեղեկության համաձայն, թեթև մեքենան, որը Բորջոմիից Թբիլիսիի ուղղությամբ էր երթևեկում, ընկել է ձորը: Մեքենայում գտնվում էր 5 մարդ:
Պատահարի հետևանքով, 7-ամյա երեխան մահացել է: Տեղեկությունն այս մասին հաստատում են Բորջոմիի բժշկական հաստատությունից:
Մնացած 4 տուժածները, ովքեր հավանաբար ընտանիքի անդամներ են, մնում են բժիշկների հսկողության տակ:
Հիվանդանոցի տնօրեն՝ Իրակլի Դիասամիձեն ասում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: tv9nevs.ge