Հայաստանից Ռուսաստան ևս 20 չվերթ կիրականացվի

Հայաստանից Ռուսաստան ևս 20 չվերթ կիրականացվի

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին վերադարձնելու աշխատանքների շրջանակում Հայաստանից առաջիկա օրերին ևս 20 չվերթ կիրականացվի։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը:

Չվերթերը կիրականացվեն հետևյալ ժամանակացույցով.

Երևան – Սամարա, Ngt767 չվերթ, թռիչքը կկայանա օգոստոսի 30–ին` ժամը 16:30-ին (տեղական ժամանակով)։

Երևան – Վորոնեժ, Ngt747 չվերթ, թռիչքը կկայանա օգոստոսի 31–ին` ժամը 09:00-ին (տեղական ժամանակով)։

Երևան – Եկատերինբուրգ, Ngt763 չվերթ, թռիչքը կկայանա սեպտեմբերի 1–ին, ժամը 09:00-ին (տեղական ժամանակով)։

Գյումրի–Մոսկվա չվերթ, թռիչքը կկայանա սեպտեմբերի 2–ին (չվերթի համարն ու ժամը ճշտվում են)։

Երևան–Դոնի Ռոստով, Ngt751 չվերթ, թռիչքը կկայանա սեպտեմբերի 2–ին` ժամը 09:00-ին (տեղական ժամանակով)։

Երևան–Մոսկվա, SVR8950 չվերթ, կկայանա սեպտեմբերի 3–ին (թռիչքի ժամը ճշտվում է)։

Երևան–Սոչի SVR8671 չվերթ, թռիչքը կկայանա սեպտեմբերի 3–ին (թռիչքի ժամը ճշտվում է)։

Գյումրի–Մոսկվա չվերթ, թռիչքը կկայանա սեպտեմբերի 4–ին (չվերթի համարն ու ժամը ճշտվում են)։

Երևան–Սանկտ Պետերբուրգ, SVR8814 չվերթ, կկայանա սեպտեմբերի 5–ին (մեկնման ժամը ճշտվում է)։

Երևան–Կրասնոդար, SVR8640 չվերթ, կկայանա սեպտեմբերի 6–ին (մեկնման ժամը ճշտվում է)։

Երևան– Մոսկվա , SVR8704 չվերթ, կկայանա սեպտեմբերի 7–ին (թռիչքի ժամը ճշտվում է)։

Երևան–Սամարա, SVR8934 չվերթ, կկայանա սեպտեմբերի 7–ին (թռիչքի ժամը ճշտվում է)։

Երևան–Մոսկվա, SBI3206 չվերթ, թռիչքը կկայանա սեպտեմբերի 8–ին` ժամը 17:25-ին (տեղական ժամանակով)։

Գյումրի–Մոսկվա չվերթ, կկայանա սեպտեմբերի 8–ին (թռիչքի ժամը ճշտվում է)։

Երևան–Սոչի, SVR8671 չվերթ, կկայանա սեպտեմբերի 8–ին (թռիչքի ժամը ճշտվում է)։

Երևան–Մոսկվա, TYA9702 չվերթ, կկայանա սեպտեմբերի 9–ին` ժամը 16:10-ին (տեղական ժամանակով)։

Երևան–Կրասնոդար, SVR8640 չվերթ, կկայանա սեպտեմբերի 9–ին (թռիչքի ժամը ճշտվում է)։

Երևան–Եկատերինբուրգ, SVR8950 չվերթ, թռիչքը կկայանա սեպտեմբերի 10–ին (թռիչքի ժամը ճշտվում է)։

Գյումրի–Մոսկվա թռիչքը կկայանա սեպտեմբերի 11–ին (չվերթի համարն ու ժամը ճշտվում են)։

Երևան–Սանկտ Պետերբուրգ, SVR8814 չվերթ, կկայանա սեպտեմբերի 12–ին (թռիչքի ժամը ճշտվում է)։

Ավելի վաղ հայտնել էինք, որ համալիր աշխատանքի շնորհիվ Հայաստանից դուրս է բերվել Ռուսաստանի Դաշնության 6010 քաղաքացի։ ՌԴ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու աշխատանքները շարունակվում են։

Ռուսաստան մեկնելու ցանկություն ունեցողները պետք է գրանցվեն այստեղ։ Տեղերի քանակը սահմանափակ է: Ցուցակները կձևավորվեն գրանցումների հիման վրա։tv9news.ge