Աղետից տուժած բնակիչներից մեկը օգնություն ստացավ

Աղետից տուժած բնակիչներից մեկը օգնություն ստացավ

Հուլիսի 18 -ին Հեշտիա գյուղում տեղացած ուժեղ կարկուտի և անձրևի հետևանքով վնասվել էր բնակիչներից մեկի տունը, որտեղ առաստաղը գտնվում էր փլուզման եզրին: Այսօր` աղետից տուժած բնակիչը Նինոծմինդայի մունիցիպալիտետի կողմից ստացավ 150 լարի օգնություն:

NOR ռադիոն նախկինում անդրադարձել էր, որ Հուլիսի 18 -ին Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում տեղացած ուժեղ կարկուտի և անձրևի հետևանքով վնասվել էին ցանքատարծքներ, բանջարաբոստանային տնտեսություններ, ինչպես նաեւ ջուրը լցվել եւ քանդել էր բնակիչների տները, նկուղները եւ գոմերը:

Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Աղետից տուժած բնակիչներից մեկը օգնություն ստացավ
https://www.facebook.com/radiotvnor/videos/297420534645950/