Մոտակա տների երեխաները մաքրեցին Կլոր լճի տարածքը:
Իրենց նախաձեռնությամբ երեխաները հավաքվել և մաքրել են Կլոր լճի տարածքը աղբից: Մաքրելուց հետո հին աղբարկղը տեղափոխվեց այս տարածք, որպեսզի բնակիչները, ովքեր այստեղ գալիս են զբոսնելու աղբը նետեն աղբարկղ:
Նշենք, որ մի քանի ամիս առաջ Նինոծմինդա քաղաքի Չարենց եւ Ռուսթավելի փողոցների բնակիչները մաքրեցին այս տարածքը աղբից:
Մի քանի ամսվա ընթացքում Կլոր լիճը նորից վերակենդանացավ և ջրի մակարդակը կրկին բարձրացավ:
Նրանք, ովքեր բնությունը աղտոտում են, առաջին հերթին, չեն հարգում իրենք իրենց և չեն հարգում այս երեխաների աշխատանքը, ովքեր մաքրում են տարածքը: