
Վրաստանում 2020 թվականի միասնական ազգային քննությունները մեկնարկեցին հուլիսի 6-ին և ավարտվեցին հուլիսի 25-ին: Քննություններին ընդհանուր հաշվով գրանցվել էր ավելի քան 39 000 դիմորդ:
Այսօր հրապարակվեցին քննությունների վերջնական արդյունքները, ինչից հետո հայտնի դարձավ, թե որքան դիմորդ է դարձել ուսանող և ձեռք բերել պետական ֆինանսավորում:
Այսպիսով՝ ավելի քան 39 000 դիմորդից Վրաստանի ԲՈՒՀ-երում ուսումը կշարունակի 29 614 ուսանող:
Պետական ֆինանսավորում է ձեռք բերել շուրջ 6550 դիմորդ, այդ թվում՝
Նախորդ տարիների համեմատ աճել է ընդունելության քննությունների անցողիկ շեմը հաղթահարողների քանակը: 2020 թվականին գրանցվածների 75 տոկոսը դարձել է ուսանող: Նախորդ տարի այս ցուցանիշը կազմում էր 71 տոկոս: aliq.ge