200 լարի օգնության տրամադրումը սկսվում է այսօրվանից

200 լարի օգնության տրամադրումը սկսվում է այսօրվանից

Մինչև 17 տարեկանը ներառյալ քաղաքացիների համար 200 լարիի միանվագ օգնության փոխանցումը սկսվում է այսօրվանից։

Դրա հետ մեկտեղ, բանկային պարտավորություն ունեցող անձանցից նշված օգնության գումարը չի հանվելու։ Համապատասխան համաձայնությունը կայացվել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և մասնավոր բանկերի ղեկավարների միջև կայացած հանդիպմանը։ Համաձայնության համաձայն, եթե օգնություն ստացող անձը բանկում ունի պարտավորություն, այն մարելու համար բանկը չի օգտվի կոնկրետ սոցիալական օգնության գումարից։ Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, բանկերն արդեն սկսել են այդ ուղղությամբ աշխատանքը։

Մինչև 18 տարեկան Երեխաների համար միանվագ 200 լարիանոց սոցիալական օգնությունը ստանալու նպատակով ստեղծվել է  daxmareba.moh.gov.ge հատուկ հարթակը։ Կայքում գրանցումը կտևի մինչև դեկտեմբերի 1֊ը։ 1tv.ge