Շարքից դուրս եկած նոր ջրամղիչ պոմպը 2 օրվա ընթացքում կտեղադրվի:
Նինոծմինդայի խմելու ջրի հին ջրամղիչ պոմպը որը գտնվում է Հեշտիա գյուղում փոխարինվել էր նորով: Մեր նախորդ նյութում անդրադարձել էինք, որ նոր պոմպ է տեղադրվել որն էլ տեղադրելուց եւ էլեկտրականությանը միացնելուց հետո աշխատել էր 10 րոպե, այնուհետև շարքից դուրս էր եկել:
Վրաստանի Միավորված ջրամատակարարման Նինոծմինդայի բաժնի ղեկավար Արզուն Գորոյանը նախկինում մեզ հետ զրույցում նշել էր. «Շարժիչը անորակ էին արտադրել դրա համար էլ շարքից դուրս եկավ, հիմա ուղարկել ենք Զեստաֆոն քաղաքի արտադրամաս վերանորոգման համար: Քանի որ շարժիչն ուներ երաշխիք ուստի պատասխանատվությունը մնաց արտադրամասի վրա: Հույսով եմ, որ 10 օրվա ընթացքում կվերանորոգեն, որից հետո կբերենք ու կտեղադրենք:
Այսօր մենք կապ հաստատեցինք Արզուն Գորոյանի հետ ճշտելու թե վերանորոգման աշխատանքները ինչ փուլում են գտնվում: Նրա խոսքով՝ շարժիչը երկու օրվա ընթացքում կբերեն, իսկ տեղադրելը 1 ժամվա գործ է: Ամենաուշը մյուս օրը կտեղադրվի եթե իհարկե նորից ինչ-որ դեպք չպատահի:
Հիշեցնենք, որ ներկա պահին բնակիչներին ջուր մատակարարվում է հին վթարային ջրամղիչ պոմպով:
Մանրամասն լսեք աուդիոձայնագրությունում.