Apple-ը նախատեսում է թողարկել iPhone-ի չորս նոր մոդել` 5G տեխնոլոգիայով

Apple-ը նախատեսում է թողարկել iPhone-ի չորս նոր մոդել` 5G տեխնոլոգիայով

Apple-ը նախատեսում է թողարկել iPhone-ի չորս նոր մոդել` հինգերորդ սերնդի տեխնոլոգիայով: Ինչպես հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրները, ընկերությունը մատակարարներին խնդրել է 75-80 միլիոն նոր iPhone արտադրել: Չորս նոր մոդելներից, որոնք ունեն քառակուսի եզրերով նորացված դիզայն, երկուսը կլինեն ստանդարտ, իսկ մյուս երկուսը՝ բարձրորակ: Սովորական սարքերը կմատակարարվեն 5,4 դյույմանոց եւ 6,1 դյույմանոց էկրաններով, իսկ պրեմիում-տարբերակները՝ 6,1 դյույմանոց կամ 6,7 դյույմանոց էկրաններով:

Apple-ը նախատեսում է նաեւ հոկտեմբերին թողարկել նոր iPad Air, Apple Watch-ի երկու մոդել, առաջին ներդիր-ականջակալները եւ ոչ մեծ HomePod: news.am