Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով՝ չնայած Բաթումիում կորոնավիրուսային իրավիճակը Վրաստանի մնացած շրջանների համեմատ ծանր է, չի ծրագրվում փակել Բաթումին կամ տարածքում կարանտինյին գոտիներ ստեղծել: Այս մասին նա հայտարարել է միջգերատեսչական խորհրդի նիստի ընթացքում:
Փոխարենը Բաթումիում մասսայական թեստավորում կմեկնարկի: Խորհրդի նիստի ընթացքում այս մասին խոսել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն:
Նրա խոսքով՝ ամեն օր ծովափնյա տարածքներում 1 500-1 800 թեստ կանցկացվի: Հաշվի առնելով, որ վարակվածների աղբյուրների շարքում հիմնական մասը «Դոնա» հրուշակեղենի խանութի աշխատակիցներն են, Գամկղրելիձեն կոչ է արել խանութի հաճախորդներին նույնպես թեստավորում անցնել Բաթումիում:
Նշենք, որ Բաթումիում հնարավոր է անվճար թեստավորում անցնել 5 կլինիկաներում, ինչպես նաև հատուկ ստեղծված վրաններում:
Հիշեցնենք՝ այսօր գրանցվել է ապրիլի 16-ից հետո կորոնավիրուսով վարակման ամենաբարձր ցուցանիշը։ 38 նոր դեպքից 22-ը Բաթումիից են: aliq.ge