Փ.Արագյալ գյուղում շատ խնդիրներ կան `ջրի, ճանապարհների և հողային խնդիրներ:
Չլուծված խնդիրները և կյանքի վատ պայմանները հանգեցրին գյուղից արտագաղթին, որը շարունակվում է մինչ օրս:
Փ.Արագյալ գյուղի բնակիչները կարծում են, որ իրենց գյուղն անտեսված է տեղի իշխանությունների կողմից: Ընտրությունների ժամանակ նրանք խոստանում են լուծել բոլոր խնդիրները, խնդրում են քվեարկել իրենց օգտին, իսկ ընտրություններից հետո մոռանում են խոստացածի մասին:
Փ. Արագյալ գյուղի բնակիչ Սարգիս Եղոյանն ասում է, թե որ խելացի երիտասարդը կմնա գյուղում, եթե ջուր, ճանապարհ ու հող չլինի: Ջրատարները փոխեցինք, բայց ջուր դեռ չկա: Ասում էին ՝ խողովակները կփոխենք, ջուր կլինի: Մենք ջուր ենք ստանում երկու, երեք օրը մեկ այն էլ մեկ ժամով , ինչպե՞ս կարող ենք ապրել առանց ջրի: Հարգելի ղեկավարություն, փորձեք գոնե մեկ օր ապրել առանց ջրի: Ինչ ասես անմխիթար վիճակում գտնվող ճանապարհների մասին: Հնարավոր է, որ շուտով շտապօգնությունն էլ տեղ չհասնի, առևտրականները նույնպես չգան, իսկ մեր բնակիչները ընդհանրապես չեն կարողանա գյուղից դուրս գալ:
Ինչպես նշում են բնակիչները, գյուղի հողամասերը վարձակալների ձեռքում են, բնակիչները հող չունեն: Նրանք պահում են 3-4 կով և չեն կարող անասնակեր հնձեն: Այս տարի գյուղացիները չկարողացան գնալ արտագնա աշխատանքի, և խոտի մեկ հակն արժե 8 լարի, ինչպե՞ս գնել , եթե հնարավորություն չկա: Եթե այս գնով խոտ եք գնում, անասնապահությամբ զբաղվելը ձեռնտու չէ: Եթե այսպես շարունակվի, ապա կովերը պետք է վաճառվեն: Սակայն կովերի գներն էլ շատ ցածր են:
Փ.Արագյալ գյուղի բնակիչները նաև դժգոհում են, որ գյուղի ճանապարհը դժվարանցանելի է տրանսպորտի համար, իսկ դա էլ ավելի է բարդացնում իրենց կյանքը: Ասֆալտապատվում է Նինոծմինդայից դեպի Մ. Արագյալ գյուղ տանող ճանապարհը: Սակայն գյուղամիջում սկսվում է անանցանելի խորդուբորդ ճանապարհը:
Փ.Արագյալ գյուղում բնական գազ կա, բայց այն պատճառով, որ բնակիչները հնարավորություն չունեն, ամռանը նրանք սկսում են վառելիք պատրաստել ձմեռային ժամանակաշրջանի համար: Վառելիքը, որը նրանք պատրաստում են, կոչվում է աթար (չորացրած գոմաղբ ):
Հիմնականում Փ. Արագյալի բնակիչները զբաղվում են անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ, գյուղում բնակվում է շուրջ 80 ընտանիք: Գյուղի բնակչությունը արտագաղթում է այն բանի պատճառով, որ ճանապարհ չկա, ջուր չկա, աշխատանք չկա: Բնակիչները գնում են այնտեղ, որտեղ կյանքի պայմանները լավ են: