Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը հայտարարել է մրցույթ Նինոծմինդայի փողոցների ասֆալտապատման համար:
Մրցույթը նախատենսում է Նինոծմինդա քաղաքի 9 փողոցների ասֆալտապատում:
2020-ին ասֆալտապատվելու է միայն Մյասնիկյան փողոցը 269 մետր երկարությամբ: Այս փողոցի ջրահեռացման առվակները կառուցվելու են 2021 թվականին:
Ինչ վերաբերում է Նինոծմինդայի մնացած 8 փողոցներին, ապա այս փողոցները ասֆալտապատվելու են 2021 թ.
Սայաթ-Նովա – 580 մետր 255,808 լարիի դիմաց;
Այվազովսկի – 320 մետր 146 723 լարիի դիմաց;
Իսահակով – 330 մետր 150,939 լարիի դիմաց;
Գագարին փողոցի շարունակություն – 600 մետր 238,000 լարիի դիմաց:
Միքելաձեի փողոց – 220 մետր 116 164 լարիի դիմաց;
Բարաթաշվիլի – 117 մետր 38 987 լարիի դիմաց;
Գինոսյան – 228 մետր 114 343 լարիի դիմաց;
Ջիվանու փողոց – 176 մետր ՝ 57 797 լարիի դիմաց:
Ընդհանուր առմամբ, նախատեսում է ասֆալտապատել 2,840 մետր ճանապարհ 1,320,104 լարիի դիմաց:
Այս նախագիծը ֆինանսավորվում է տարածաշրջանային զարգացման հիմնադրամից: