Օգնություն կստանան նաև մինչև դեկտեմբերի 1-ը ծնված նորածինները

Օգնություն կստանան նաև մինչև դեկտեմբերի 1-ը ծնված նորածինները

Ինչպես գիտեք, ուսումնական տարվա սկզբի կապակցությամբ, մենք շարունակում ենք քայլեր ձեռնարկել մեր քաղաքացիներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ, հատկապես երեխաներին: Այսօրվա դրությամբ, մինչև 18 տարեկան երեխաների համար 200 լարիանոց սոցիալական օգնության համար մտել է 857 000 դիմում, դիմումների բավարարումը սկսում ենք ,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում:

Նրա խոսքով, Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության և ֆինանսների նախարարությունները  պարտավոր են մեկ շաբաթվա ընթացքում ավարտել սոցիալական նպաստների փոխանցման գործընթացը:

Բացի այդ, կառավարության ղեկավարը նշել է, որ գրանցումը կշարունակվի մինչև դեկտեմբերի 1-ը ինչը նշանակում է, որ այդ օգնությունը կստանան նաև մինչև դեկտեմբերի 1-ը ծնված նորածինները, և նոր հայտերը կբավարարվեն փուլ առ փուլ, 1tv.ge