Վրաստանի խորհրդարանը առաջիկա օրերին կքննարկի վարորդական իրավունք ստանալու կարգի փոփոխման մասին նոր օրինագիծ, որի համաձայն՝ փոփոխություններ են մտնում «Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքում, ինչը ենթադրում է տրանսպորտային միջոցը վարելու իրավունք ստանալու համար գործնական քննության երկրորդ փուլի սահմանում:
Օրինագծով կսահմանվի հատուկ երթուղի, որտեղ կանցկացվի տրանսպորտային միջոցի վարորդական իրավունք ստանալու համար գործնական քննության երկրորդ փուլը:
Օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ «A1» ենթակատեգորիայի և «B» կատեգորիայի համար վարորդական իրավունք ստանալու նվազագույն տարիքային շեմը սահմանվում է 18 տարեկանը, նախկին 17-ի փոխարեն:
Օրենքի նախագիծը նախատեսում է նաև վարորդական իրավունքի քննության երկրորդ փուլի ընթացքում թույլ տված որոշակի իրավախախտումների համար անձի ազատում վարչական պատասխանատվությունից: aliq.ge