Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ՆԳ նախարարությանը, Առողջապահության նախարարությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարել է խստացնել դիմակներ կրելու և սոցիալական հեռավորություն պահպանելու կանոնակարգերի վերահսկումը:
«Այս ամենը մեզ անհրաժեշտ է, որպեսզի մեր քաղաքացիների հետ պահենք այն, ինչին հասանք համաճարակը կառավարելու ճիշտ քայլեր ձեռնարկելու և տնտեսական ճգնաժամը մեղմելու արդյունքում: Սա շատ կարևոր է մեր վաղվա օրվա և աշխատատեղերի պահպանման համար», — հայտարարել է Գախարիան:
Վրաստանում գործող կանոնակարգի համաձայն՝ դիմակ կրելու կանոնները խախտելու համար քաղաքացին տուգանվում է 20 լարիով, իսկ ընկերությունը՝ 500 լարիով:
Վերջին երկու օրվա ընթացքում Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակի 58 նոր դեպք: Վարակաբանները բնակչությանը կոչ են անում պահպանել հակահամաճարակային կանոնները և զերծ մնալ մարդաշատ հավաքույթներ կազմակերպելուց: aliq.ge