
Նինոծմինդայի շարքից դուրս եկած նոր ջրամղիչ պոմպը, որը ուղարկվել էր Զեստաֆոն քաղաքի արտադրամաս վերանորոգելու համար, սեպտեմբերի 2 -ին կրկին տեղադրվեց:
Այս հարցով հեռախոսկապ հաստատեցինք պոմպակայանի աշխատակցի հետ, ով ի պատասխան մեր հարցին ասաց, որ ջրամղիչ պոմպը տեղադրվել է, բայց այն չի գործում, քանի որ ունի էլեկտրականության խնդիր, որը պետք է որ կարգվորվի վաղը:
Բնակիչների ջրի խնդիրը մնում է չլուծված քանի որ հին պոմպը որը վթարային էր նույնպես չի գործում:
NOR ռադիոկայանը ուշի-ուշով կհետեւի իրադարձությունների զարգացման ընթացքին: