
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը հայտարարեց երկու մրցույթ Հեշտիա և Մամզարա գյուղերի դպրոցներում սանհանգույց կառուցելու համար:
Հեշտիա գյուղի թիվ 1 և թիվ 2 դպրոցներում սանհանգույցի կառուցման համար հատկացվել է 140.673 լարի:
Իսկ Մամզարա գյուղի դպրոցում սանհանգույց կառուցելու համար կտրամադրվի 34 540 լարի:
Մրցույթները նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 14-ին: