Սեպտեմբերի 1-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը մրցույթ է անցկացրել Նինոծմինդա քաղաքում բազմաբնակարան շենքերի բարեկարգման համար:
Մրցույթի նախնական գումարը կազմում էր 35127 լարի: 28
102 լարի գումարի դիմաց մրցույթը շահել է Աշոտ Կարախանյանի ընկերությունը:
Ծրագիրը նախատեսնում է Նինոծմինդա քաղաքի Հովսեփյան 18, Ազատության 10, Ազատության 12, Ազատության 56, Ազատության 58 բնակելի շենքերի դռները փոխարինել մետաղական դռներով : Ընդհանուր առմամբ կփոխվի 11 դուռ:
Նախատեսված է նաև մուտքերի պատուհանները փոխարինել մետաղականով:
Նախագիծը նախատեսնում է նաև օդափոխության համակարգի տեղադրում երկու բնակելի շենքերում:
Բացի այդ, Նինոծմինդա քաղաքի բնակելի շենքերից մեկում նախատեսվում է նաև տանիքի նորոգում: