«Աջակցություն գյուղին» ծրագրով Թորիայի սպորտդահլիճի կառուցման համար կհատկացվի տարածք

«Աջակցություն գյուղին» ծրագրով Թորիայի սպորտդահլիճի կառուցման համար կհատկացվի տարածք

«Աջակցություն գյուղին» ծրագրով Թորիա գյուղին հատկացվել է 16 000 լարի գումար, որը բնակիչների որոշմամբ գյուղում պետք է կառուցվի սպորտդահլիճ:

Նինոծմինդայի քաղաքապետարանի տնտեսական զարգացման եւ գույքի կառավարման ծառայության պետ՝ Սայաթ Մկոյանը մեր հետ զրույցում նշեց. «Մենք Էկոնոմիկայի նախարարությունից խնդրել էինք հողատարածք Թորիայի սպորտդահլիճը կառուցելու համար: Ստացանք պատասխան, որ այդ տարածքը տվյալ շինության համար շատ է, այսինքն մենք ունեինք մոտ 1,5 հա տարածություն որը պետք է կիսել մեր դահլիճի համապատասխան: Մենք առանձնացրեցինք 20 ար տարածք եւ ուղղարկեցինք համապատասխան փաստաթղթեր որպեսզի այդ տարածքը հատկացնեն մեզ: Հիմա սպասում ենք գույքի կառավարման բաժնից համապատասխան տեղեկության, որպեսզի փոխանցեն հողը մունիցիպալիտետի սեփականությանը: Որից հետո պայմանագիր կկնքվի որեւէ ձեռնարկության հետ եւ կսկսվի շիանարարական աշխատանքները»:

Մանրամասն լսեք աուդիոձայնագրությունում.

Radio NOR · «Աջակցություն գյուղին» ծրագրով Թորիայի սպորտդահլիճի կառուցման համար կհատկացվի տարածք

Թեմատիկ՝