Վրաստանում հնարավոր է վերանայվեն կարանտինի կանոնները արտերկրից վերադարձող Վրաստանի քաղաքացիների համար։ Ըստ գործող կարգի` Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի քաղաքացիների համար կարանտինը պարտադիր չէ։ Նշված երկրներից վերադարձող Վրաստանի քաղաքացիների վրա կարգը չի տարածվում. նրանք պարտավոր են վերադարձից հետո 12 օր կարանտին անցնել։ Այդ պատճառով Եվրոպական սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ Վրաստանին մեղադրել են սեփական քաղաքացիների նկատմամբ խտրականության մեջ։ Վրաստանյան կողմը սա բացատրում է այն հանգամանքով, որ վերադարձից հետո Վրաստանի քաղաքացիները շփումներ են ունենում բազմաթիվ հարազատների հետ, իսկ օտարերկրացիների դեպքում շփումների ռիսկը նվազագույն է։
Ներկայումս վերոնշյալ 5 երկրներից բացի Վրաստան մուտք գործելը թույլատրված է նաև 13 երկրների (Իսպանիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հունաստան, Շվեդիա, Կիպրոս, Սլովակիա, Իտալիա, Խորվաթիա, Ֆրանսիա) քաղաքացիների համար։
Նշված երկրների քաղաքացիները Վրաստան մուտք գործելու դեպքում երկշաբաթյա կարանտին են անցնում սեփական միջոցների հաշվին։ aliq.ge