Վերջին 24 ժամվա ընթացքում, աշխարհում, նոր կորոնավիրուս է հաստատվել 304 626 մարդու մոտ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Այս մասին տեղեկությունը տարածում է Ջոն Հոփքինսի համալսարանը: Վերջին անգամ նմանատիպ ռեկորդ գրանցվել էր օգոստոսի 14-ին, երբ մեկ օրվա ընթացքում աշխարհում գրանցվել էր 304 351 դեպք:
Միևնույն ժամանակ, օգոստոսի 14-ի համեմատ, վարակի պատճառով մահվան դեպքերը գրեթե կրկնակի կրճատվել են: Օգոստոսի 14-ին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսը խլել էր 10 135 մարդու կյանք, իսկ վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 5 637 հիվանդ:
Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով, սեպտեմբերի 6-ի դրությամբ աշխարհում վարակվածների թիվը մոտենում է 27 միլիոնի:
Ամենից շատ վարակման և մահվան դեպքեր գրանցվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ արձանագրված է վարակման 6,2 միլիոն դեպք, մահացել է 188 500 մարդ: Երկրորդ տեղում Բրազիլիան է ՝ 4.1 միլիոն վարակման և 126 հազար մահացու դեպքով: Երրորդ տեղում Հնդկաստանն է: 1tv.ge