Եվրոպայում սկսել են պայքար երեկույթների դեմ. COVID -19

Եվրոպայում սկսել են պայքար երեկույթների դեմ. COVID -19

Գիշերային ակումբները, որտեղ հնարավոր չէ պահպանել հեռավորությունը, բարձրացնում է COVID-19-ով վարակվելու ռիսկը։ Այդ մասին հայտարարել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից՝ նշելով, որ վարակված երիտասարդների թիվն անդադար աճում է, հաղորդում է «Իզվեստիա»-ն։ Եվրոպայում կորոնավիրուսի երկրորդ ալիքի պատճառով սկսել են պայքարը երեկույթների դեմ։ Իտալիայում եւ Իսպանիայում արդեն փակել են գիշերային ակումբները, Գերմանիայում դեռեւս չեն թույլատրում տեխնո-փառատոններ։ Այդպիսի հաստատությունների սեփականատերերը, չնայած հսկայական կորուստների, ըմռնումով են մոտենում այդ միջոցառումներին։ Իսպանիայում այդ ոլորտի մենեջերներն անգամ ստեղծել են ալիք փակ անօրինական վճարովի դիսկոտեկների մասին հաղորդագրություններ ընդունելու մասին։ Գերմանիայում ակումբներից մեկի շենքը դեռեւս վերակազմակերպվել է եւ դարձել ցուցահանդեսների համար տարածք։

Երիտասարդների համար COVID-19-ը դադարել է  լինել առիթ հրաժարվելու այցելել աղմկոտ ակումբներ առանց օդափոխման։ Սակայն վիրուսը չի կորցրել զգոնությունը, ուստի ԱՀԿ-ի փորձագետները տագնապ են բարձրացրել։

Փետրվարից մարտ ամիսների ընթացքում 15-24 տարեկանների շրջանում վարակվածների թիվն ավելացել է 4,5-ից 15 տոկոսով, վկայում են ԱՀԿ-ի հետազոտությունները։

Եվրոպայում երկրորդ ալիքի մասին նախ խոսել են Իսպանիայում։ Հուլիսի վերջում դիսկոտեկներն ու ակումբները փակվել են միայն «ամենահիվանդ» տարածաշրջանում։ Օգոստոսի կեսին այդ որոշումը տարածվել է ամբողջ երկրում։ Բացի այդ առողջապահության ղեկավարները թագավորությունում արգելել են ծխելը հանրային վայրերում, որտեղ հնարավոր չէր երաշխավորել երկու մետրի հեռավորությունը։ news.am