
Վրաստանի դպրոցներում այսօրվանից ստուգումներ են սկսվում։ Գնահատվելու է պանդեմիայով պայմանավորված պահանջների կատարումը։ Ստուգումներն անցկացնելու են Աշխատանքի տեսչության, արդյունաբերության ազգային գործակալության և մունիցիպալ ծառայության կողմից կազմված խմբերը։
Մինչև սեպտեմբերի 15-ը 400 տեսուչներ ստուգելու են դպրոցները․ պահանջներին բավարարելու դեպքում դպրոցներին թույլ կտրվի սկսել գործունեությունը։ Պահանջներին չհամապատասխանող դպրոցները կարող են տեսուչներին նորից կանչել` թերությունները վերացնելուց հետո։ Ուսումնական տարվա մեկնարկից հետո ստուգումները պարբերական կդառնան։ Մասնավոր դպրոցներում ստուգումները սկսվել են մի քանի օր առաջ։
Հիշեցնենք` կառավարության որոշմամբ ուսումնական գործընթացը վերսկսվելու է սեպտեմբերի 15-ին, դասերն անցկացվելու են պանդեմիայով պայմանավորված հատուկ պահանջները հաշվի առնելով։aliq.ge