Եթե տեսնում եք, որ տեղական իշխանությունները ակտիվ չեն, բռնեք և մի լավ թափ տվեք նրանց,- այսպես է դիմել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Զուգդիդիում հավաքված քաղաքացիներին:
Վարչապետը բնակչությանը կոչ է արել տեղական իշխանություններից պահանջել լինել ակտիվ:
«Այս երկիրը լավ աշխատանքով հեշտությամբ կարող է կրկնապատկել իր պնդուկի արտահանումը: Մենք պետք է հավաքենք մոտ 100 հազար տոննա որակյալ պնդուկ: Դրա համար պետք է մշակել այգիները և ամենակարևորը, մեծացնել հեկտարի բերքատվությունը: Դրա համար մեզ պետք են գիտելիքներ և տեխնոլոգիաներ: Պետությունը պետք է յուրաքանչյուր ֆերմերի կողքին լինի: Միասին մենք պետք է կարողանանք արժանապատվորեն պահպանել մեր ընտանիքները, ուժեղացնել գյուղը, քաղաքը և երկիրը: Սա է մեր նպատակը, և մենք բոլորս պետք է միասին աշխատենք դրա համար: Ամենակարևորը, ցանկանում եմ ձեզ խաղաղություն մաղթել, յուրաքանչյուրիս մեջ տեսնել մեր ամենօրյա աշխատանքի արդյունավետ արդյունքը: Բարեխիղճ աշխատանքով վաստակած եկամուտը ամենաթանկ բանն է: Եթե տեսնում եք, որ տեղական իշխանությունները ակտիվ չեն, բռնեք և մի լավ թափ տվեք նրանց»,- ասել է Գիորգի Գախարիան:
1tv.ge